English
?????????????

Armenia

Did you know that?

According to various estimates, from the early 1990s Armenia has lost up to 30% of its forest cover due to uncontrolled logging. Most of the wood was used for household heating because other sources of energy were non-existent due to the blockade and severe economic hardship.  

Under intense public pressure the Government of Armenia started the forest sector reforms in the late 1990s to stop the degradation of scarce forest resources. Considerable progress has been made, and key legislation and framework strategies have been adopted. Yet, the institutional setting is not working effectively to stop illegal logging and the corruption continues to thrive. The new institutional structure requires further development. 

There is a great deal of uncertainty on which agency should deal with monitoring illegal logging – the Ministry of Agriculture or the Ministry of Nature Protection through its Environmental Inspectorate. Duplication of efforts is contributing to the problems faced by Armenia in trying to control illegal logging. There is a general consensus that illegal logging should be the responsibility of the agency charged with managing and protecting the resource (in this case the Ministry of Agriculture), while the Environmental Inspectorate should monitor logging activities to ensure all operations are in compliance with environmental provisions of the forest management plan.

Media tour in lori region

ENPI FLEG Program activities in Armenia started in July 2009. The Program is based on three pillars: 

  • Helping advance institutional and legal reforms; 
  • Building public awareness and support for forest law enforcement and governance;  
  • Promoting private sector inclusion in FLEG processes. 

As such the Program will initiate a set of studies that will help people better understand the causes of illegal logging and will provide sound policy advice to the government. Moreover, the Program will involve the private sector in the FLEG process to help analyze and introduce markets for alternative forest products; include a major advocacy component to update on the current knowledge on forest governance, corruption and illegal logging; and communicate the FLEG process to a broader public. 

The ENPI FLEG Program is implemented in Armenia jointly by the World Bank, IUCN and WWF. 

The specific activities included in the country’s workplan are: 

  • Analysis of the perception of corruption and governance issues related to the forest sector;
  • Analysis of alternatives for forest use (non-timber forest products, ecotourism etc.);
  • Analysis of private sector/local population access to wood and non-wood resources; 
  • Evaluation of the role of the private sector in the sustainable use of forest wood products; and, recommendations on responsible use of forests by the private sector;
  • Assessment of two forest sanctuaries in the structure of "Hayantar" SNCO (the body responsible for forestry-related activities in Armenia);
  • Development of a program to help integrate forest law and governance issues in the academic curricula of the State Agrarian University of Armenia.  


Հայաստան

Տարբեր գնահատականների համաձայն, 90-ական թ.թ.-ի սկզբին սկսված չհսկվող հատումների արդյունքում Հայաստանը կորցրեց իր անտառածածկ տարածքների մինչեւ 30 տոկոսը։ Փայտը հիմնականում օգտագործվում էր բնակարանները տաքացնելու համար, քանի որ շրջափակման եւ ծանր տնտեսական պայմանների պատճառով չկային էներգիայի այլ աղբյուրներ։

Հասարակության խիստ ճնշումների արդյունքում 90-ականների վերջին ՀՀ կառավարությունը ձեռնարկեց անտառային ոլորտի բարեփոխումներ՝ երկրի առանց այդ էլ սակավ անտառային ռեսուրսների նվազումը կանխելու համար։ Գրանցվեց զգալի առաջընթաց եւ ընդունվեցին կարեւոր օրենսդրական ու ռազմավարական փաստաթղթեր։ Այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ դաշտը դեռ բավարար չէ ապօրինի հատումները կանխելու համար, եւ կոռուպցիան շարունակվում է։ Նոր ինստիտուցիոնալ դաշտը հետագա զարգացման կարիք ունի։

Բավական անհստակ է, թե որ կառույցը պետք է վերահսկի ապօրինի հատումները՝ Գյուղատնտեսության նախարարությունը, թե Բնապահպանության նախարարության Բնապահպանական տեսչությունը։ Կրկնակի գործառույթների առկայությունը նպաստում է Հայաստանում ապօրինի հատումների վերահսկման հետ կապված հիմնախնդիրների խորացմանը։      

Տեղական եւ միջազգային փորձագետները համաձայն են այն հարցում, որ ապօրինի

հատումների վերահսկողությունը պետք է լինի այդ ռեսուրսների կառավարումն ու

պահպանությունը իրականացնող կառույցի (այս դեպքում Գյուղատնտեսության նախարարության) պատասխանատվությունը: Բնապահպանական տեսչությունը պետք է վերահսկի անտառահատումները` երաշխավորելու, որ բոլոր գործողությունները համապատասխանում են անտառների կառավարման պլանների դրույթներին:

Հայաստանում ENPI FLEG ծրագիրը մեկնարկեց 2009 թ.-ի հուլիսին։ Ծրագիրն ունի երեք բաղադրիչ.

  • ինստիտուցիոնալ եւ իրավական բարեփոխումների խթանում,
  • անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման մասին հանրության իրազեկության բարձրացում,
  • FLEG գործընթացում մասնավոր սեկտորի ներգրավում։

Այս նպատակով ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք ուսումնասիրություններ՝ բացահայտելու ապօրինի հատումների պատճառները։ Այնուհետեւ կառավարությանը կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն։ Ծրագրի գործողությունների շարքում է նաեւ մասնավոր սեկտորի ներգրավումը FLEG գործընթացում՝ վերլուծելու եւ ներկայացնելու բնափայտային ապրանքների այլընտրանքային շուկաներ։ Կիրականացվի քարոզարշավ՝ բարձրացնելու հանրության իրազեկության մակարդակը FLEG գործընթացի, անտառային ոլորտի կառավարման եւ ապօրինի հատումների մասին։

Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):

Ծրագրի աշխատանքային պլանը ներառում է հետեւյալ գործողությունները՝

  • անտառային ոլորտում կոռուպցիայի ու կառավարման ընկալման վերլուծություն,
  • անտառների օգտագործման այլընտրանքների (անտառի ոչ-բնափայտային արտադրանք, էկոտուրիզմ) վերլուծություն, 
  • մասնավոր սեկտորի/տեղի բնակչության համար բնափայտային ու ոչ-բնափայտային ռեսուրսների մատչելիության վերլուծություն, 
  • բնափայտի կայուն օգտագործման գործում մասնավոր սեկտորի դերի գնահատում եւ առաջարկություններ մասնավոր սեկտորին անտառների պատասխանատու օգտագործման առնչությամբ, 
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում գործող երկու անտառային արգելավայրերի գնահատում, 
  • անտառային օրենսդրության ու կառավարման մասին դասընթացի մշակում, որը կընդգրկվի Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերում: